ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Նիկոլ Փաշինյանը հանձնել է «սեյֆի» բանալիները

Նիկոլ Փաշինյանը հանձնել է «սեյֆի» բանալիները
28.03.2019 | 17:46

Խորհրդարանում «ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության իր նախկին աշխատասենյակում է եղել:

Պարզվում է՝ նախկին գործընկերների հետ «սեյֆի» բանալիների հանձնում-ընդունում են արել: «Իրատեսի» թղթակիցը նկատել էր, թե ինչպես է Փաշինյանն ընդիմջումներից մեկի ավարտին ԱԺ լիագումար նիստերի դահլիճ մտնում ԼՀԿ-ականների ուղղեկցությամբ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ ղեկավարությունից չհրկիզվող պահարան է խնդրել: Ի պատասխան ասել են, որ դրանցից չօգտագործվող միայն մեկը կա, այն էլ նախկինում պատկանել է «Ելք» խմբակցությանը: Պահարանի բանալիները երկու մարդու մոտ էին` խմբակցության ղեկավար Փաշինյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի: Փաշինյանն օրեր առաջ եկել է ԼՀԿ-ի ֆրակցիա, բացել «սեյֆը», վերցրել իր մի քանի իրերն ու ԼՀԿ-ական պատգամավորների հետ դուրս եկել սենյակից, քայլել դեպի նիստերի դահլիճ: Առանձնապես որևէ քննարկում, խոսակցություն, հարցուպատասխան խմբակցության ու վարչապետի միջև չի եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ